Բաժիններ՝

Եթովպիայի հյուսիսում արտակարգ դրություն կսահմանեն աշխարհազորի հետ մարտերի պատճառով

Եթովպիայի նախարարների խորհուրդը որոշել է արտակարգ դրություն հայտարարել Ամհարա հյուսիսային շրջանում, որտեղ հուլիսի 31-ից շարունակվում են բախումներն անվտանգության դաշնային ուժերի և «Ֆանո» ռազմականացված կազմավորումների միջև։ Ինչպես տեղեկանում ենք Associated Press գործակալությունից, կառավարության որոշումը պետք է հաստատի երկրի խորհրդարանը։

Պաշտոնյաների հայտարարության մեջ ասվում է, որ Ամհարայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով «օրեցօր մեծանում է ազգային անվտանգության և հասարակական կարգի սպառնալիքը», ինչպես նաև մեծանում է երկրի տնտեսությանը հասցվող վնասը։ Կառավարությունը կատարվածի համար մեղադրել է «զինված ծայրահեղական խմբավորումներին»։

Օգոստոսի 3-ին տարածաշրջանի վարչակազմն ընդունել է, որ չի կարողանում դադարեցնել մարտերը, և դաշնային օգնություն է խնդրել։

Արտակարգ դրության ռեժիմը ենթադրում է քաղաքացիների համար տեղաշարժի սահմանափակում և մարդկանց կալանավորելու համար իշխանությունների իրավունքների ընդլայնում։

Եթովպիայի՝ մեծությամբ երկրորդ Ամհարայում իրավիճակն անկայուն է ապրիլից, երբ դաշնային իշխանությունները փորձեցին զինաթափել «Ֆանո»-ն։ «Ֆանո»-ի աշխարհազորայինները տարածաշրջանային և դաշնային ուժայինների հետ միասին երկու տարի պայքար էին մղել երկրի Տիգրայ շրջանի խռովարարների դեմ։ 2022 թ. նոյեմբերին կողմերը կնքել էին խաղաղության համաձայնագիր, որից հետո դաշնային իշխանություններն սկսել էին զինաթափել աշխարհազորայիններին։ Բայց «Ֆանո»-ի ջոկատները չի հաջողվել ցրել։

Հուլիսի 30-ից, ականատեսների խոսքով, աշխարհազորի մարտիկներն սկսել են հարձակվել կանոնավոր ռազմական ջոկատների վրա, փակել ճանապարհները և գրավել կարևոր օբյեկտներ։ Բախումների պատճառով չեղարկվել են ավիաչվերթները զբոսաշրջիկների կողմից սիրված Լալիբելա և Գոնդեր քաղաքներ, իսկ ինտերնետն Ամհարայում աշխատում է խափանումներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031