Անպատժելիությունը կանաչ լույս է վառում նոր ոճրագործությունների համար. ԱԳ փոխնախարարն անդրադարձել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե «պատերազմում հաղթելը իր կյանքի,իր քաղաքական առաքելությունն էր։

«Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ «պատերազմում հաղթելը իր կյանքի, իր քաղաքական կյանքի առաքելությունն էր…», հստակ ցույց է տալիս, թե ինչպես է անպատժելիությունը կանաչ լույս վառում նոր ոճրագործությունների համար։ Միջազգային հանրությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները կանխելու համար»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կոստանյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ պատերազմում հաղթելը իր կյանքի, իր քաղաքական առաքելությունն էր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031