Բաժիններ՝

Վիճաբանողներից մեկի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Հուլիսի 22-ին, ժամը 06.20-ին, ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի ծառայողները Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել մի խումբ երիտասարդների: Պարզվել է, որ նրանք նշված խաչմերուկում վիճաբանել և փոխադարձ հարվածներ են հասցրել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Խուզարկությամբ 32-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են ընդհանուր 2,59 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածի 3 փաթեթ և 7 կաթուցիչ, որոնցից վեցը մոխրացված հետքերով էին, իսկ մեկը՝ մարիխուանայի նմանվող զանգվածով:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս