Բժիշկը զգուշացրել է սուրճի պատճառով վաղ ծերացման մասին
Սուրճը վնասում է ուղեղի առողջությունը և հանգեցնում դրա վաղ ծերացմանը, ասում է հոգեթերապևտ Դանիել Ամենը։ Այս և այլ վատ սովորությունների մասին նա խոսել է The Dairy of the CEO YouTube ալիքին տված հարցազրույցում, գրում է Daily Mirror-ը։
Օրական մեկ բաժակ սուրճը չի վնասի, սակայն ժամանակի ընթացքում օրական չափաբաժինը հակված է աճել կախվածության պատճառով:
Արդյունքում, սուրճ խմողներն ունենում են կորտիզոլի մակարդակի, որովայնի ճարպի և հիպոկամպի նվազում՝ ուղեղի համակարգի մի մասը, որը պատասխանատու է զգացմունքների, տարածական հիշողության և ուշադրության համաւր:
«Կոֆեինը 30 տոկոսով դժվարացնում է արյան հոսքը։ Այն ձեզ խաբում է մտածելու, որ դուք լի եք էներգիայով, մինչդեռ իրականում այն պարզապես արգելափակում է մի քիմիական նյութ, որը ուղեղին հուշում է քնել: Մարդիկ ապավինում են կոֆեինին, քանի որ քնի պակաս ունեն և հայտնվում են արատավոր շրջանի մեջ»,-ասել է բժիշկը։
Բացի կոֆեինից, բժիշկը ուղեղի համար կործանարար է անվանել միայնությունն ու միապաղաղ աշխատանքը։ Բացի այդ, նա խորհուրդ է տվել վերահսկել բերանի խոռոչի առողջությունը, քանի որ ատամների ու լնդերի վատ վիճակը, ըստ նրա, մեծացնում է սրտային հիվանդությունների և դեմենցիայի առաջացման վտանգը։
«Եթե ցանկանում եք վաղաժամ ծերացնել ձեր ուղեղը, շատ կարմիր միս կերեք, դուք կունենաք երկաթի և ֆերիտինի բարձր մակարդակ։ Ֆերիտինը հակված է արագացնել ուղեղի ծերացումը», – ըստ shantnews-ի՝ զգուշացրել է Ամենը: