Այլևս չպետք է լինի որևէ կասկած՝ Նիկոլը դավաճան է. սա մեր բաժին թուլատն է. Հովհաննես Ավետիսյան

Կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Ֆիրդուսու Արքաների գիրքը (Շահնամե) պոեմի որոշ մոտիվներով նկարահանված Ռոստամ և Սոհրապ պատմության մեջ մի կերպար կա Թուլատ անունով, որ չարի մարմնավորումն է և, որ տարբեր կերպարներ է ընդունում և ստերով ու կեղծիքներով փորձում է պատերազմ հրահրել և այնպես է անում, որ հայրը որդուն սպանում է:

Այսօր Նիկոլի ասուլիսից մի հատված եմ նայել Հետքի Տրդատի հարցից մինչև Ինֆոքոմի լրագրողի հարց ու նրա պատասխան: Աչքիս առաջ Թուլատն էր, որն դարձել էր թշնամի Ալևեի վկան ու կեղծիքներ էր շաղ տալիս, սկսած Մադրիդյան սկզբունքների կեղծ մեկնաբանություններ (ի օգուտ Ադրբեջանի) մինչև լրագրողին մեղադրանք՝ ադրբեջանի օրակարգ բարձրաձայնելու մեջ:

Այլևս չպետք է լինի որևէ կասկած, որ Նիկոլը դավաճան է: Սա մեր բաժին թուլատն է, որ թշնամացնում ու պառակտում է հայ ազգը՝ ստեր և կեղծիքներ տարածելով ու մեզ միմյանց դեմ հանելով»:

Տեսանյութեր

Լրահոս