Բաժիններ՝

Սերբիայի հյուսիսում փոթորկի զոհերի թիվը հասել է երկուսի

Սերբիայի հյուսիս-արևելքում գտնվող Կովաչիցա գյուղում փոթորիկով ուղեկցվող ամպրոպի հետևանքով մի կին է մահացել։ Այդպիսով զոհերի թիվը հասել է երկուսի։

Այդ մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն։

Ամպրոպով, կայծակներով և հորդառատ անձրևով ուղեկցվող փոթորիկը սկսվել է ուրբաթ երեկոյան Սերբիայի հյուսիսում գտնվող Նովի Սադ քաղաքում, այնուհետև հասել է Բելգրադ։ Քամու պոռթկումները պոկել են տանիքների ծածկերը, տապալել փողոցների ծառերն ու կառույցները։

Նովի Սադում ցուցահանդեսի և տոնավաճառի համալիրի մոտ ընկել է մեկ շինարարական կռունկ և փակել ճանապարհը։ Այնտեղ 12-ամյա պատանի է մահացել, ևս հինգ մարդ փրկվել է, որոնցից երկուսը երեխաներ են։ Նրանց հանել են մեքենայից, որի վրա ընկել է ծառը։ Փրկվել է նաև կրպակներից մեկի աշխատողը, որը ոտքի վնասվածք է ստացել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս