Իրանի հարավ-արևելքում մեկ օրում ավելի քան 470 մարդ է տուժել ավազամրրիկի պատճառով
Ավազամրրիկի հետևանքով Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստանի նահանգում մեկ օրում առնվազն 474 մարդ է տուժել։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այս մասին հայտարարել է նահանգի ճգնաժամային կառավարման գլխավոր տնօրեն Մաջիդ Մոհեբին։
«Սիստանի մարզում քամու նոր ալիքից հետո… 474 մարդ դիմել է հիվանդանոցներ և բժշկական կենտրոններ։ Նրանցից առնվազն 30-ն այժմ հոսպիտալացված է», – ասել է նա:
Հաղորդվում է, որ հուլիսի 19-ի առավոտյան եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով իշխանություններն ստիպված են եղել չեղարկել ավիաչվերթը Թեհրանից դեպի նահանգի վարչական կենտրոն Զաբոլ։
Մոհեբին հուլիսի 18-ին Tasnim գործակալությանը հայտնել էր, որ մեկ օրից պակաս ժամանակում առնվազն 257 մարդ է տուժել ավազամրրիկից, նրանցից 8-ը հոսպիտալացվել է։