«Երբ Հայաստանի անիծյալ ղեկավարն ու իր նազիր-վեզիրները հայտարարում են, որ Արցախը ճանաչում են ադրբեջանի մաս, ես գնամ՝ միջազգային կազմակերպություններից ի՞նչ պահանջեմ». Ռուբեն Մելիքյան
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ Հայաստանի անիծյալ ղեկավարն ու իր նազիր-վեզիրները բացիեբաց հայտարարում են, որ Արցախը ճանաչում են ադրբեջանի մաս, որից հետո էլ թշնամին բերում-КПП ա տեղադրում միջանցքի մուտքի մոտ, էդ պայմաններում ես գնամ՝ միջազգային կազմակերպություններից ի՞նչ պահանջեմ։
Նախորդ դեկտեմբերին դեռ նման բացահայտ թրքամետ հայտարարություն չէր արել, ու միջազգային կազմակերպությունների դիմաց մեր բողոքի գործողություններն արդյունք չտվեցին։ Բա հիմա՞ ինչ արդյունք կտան։ Բա չեն ասի՞՝ «տղե՛րք, թե հարց ունեք՝ գնացեք ձեր երկրի ղեկավարին տվեք»»։