«Արցա՛խ, հնչեցրու այդ արնախում վիշապի անունը». Աբրահամ Գասպարյանը
Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցա՛խ, հնչեցրու այդ արնախում վիշապի անունը…
Ստեփանակերտում հրավիրված հավաքի ընթացքում այդպես էլ չհնչեց համահայկական աղետի գլխավոր պատասխանատուի՝ նիկոլ փաշինյանի անունը։
Սա քաղաքական կոպտագույն սխալ է, որը թույլ է տալիս Արցախի իշխանությունը։
Բոլորից ակնկալել աջակցություն և չմոբիլիզացնել մարդկանց՝ ձերբազատվելու Հայաստանի ու հայության ուռուցքից՝ քեմալական պայմանագրի խունտայից, խորացնելու է մարդկանց՝ առանց այդ էլ հուսահատության, պայքարի դրոշը դժկամորեն վերցնելու ծանր վիճակը։
Արցա՛խ, խոսի՛ր պարզ ու հստակ, մի՛ մեղադրիր հայությանը, մի՛ նզովիր անտարբերությունը, Արցախի թուրքացման ծրագրի իրականացնողը նիկոլ փաշինյանն է և հենց նրանի՛ց պետք է պահանջել Արցախի ապաշրջափակումը։
Այսուհանդերձ, Արցա՛խ, պի՛նդ մնա, թիկունքիդ ենք»։