
Պատճառն այն է, որ Դիլան Յեշիլգյոզը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը…

Նիդերլանդների վարչապետ Մարկ Րյուտեի հրաժարականից հետո արդարադատության և անվտանգության նախարար Դիլան Յեշիլգյոզը հայտնել է, որ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունն իշխող կուսակցության նախագահի պաշտոնում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ թուրքական լրատվամիջոցների, եթե նա ընտրվի կուսակցության նախագահ, կառաջադրի իր թեկնածությունը Նիդերլանդների վարչապետի պաշտոնում։
Դիլան Յեշիլգյոզը հայտնվել է թուրքական լրատվամիջոցների թիրախում ոչ միայն ազգությամբ թուրք լինելու, այլև այն պատճառով, որ, ըստ թուրքական ԶԼՄ-ների, նա ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Աղբյուրը նշում է, որ Յեշիլգյոզն այս պահի դրությամբ Նիդերլանդների խորհրդարանի ազգությամբ թուրք 5 պատգամավորներից մեկն է։
Թուրքական լրատվամիջոցները իրենց հրապարակումներում տարածում են Յեշիլգյոզի մի լուսանկար, որում նա լուսանկարվել է ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ 1990թ․-ին Տեղ գյուղում արված հայտնի լուսանկարի ֆոնին։
Հրապարակման մեջ շեշտադրումներ է արվում այն մասին, որ Յեշիլգյզը թշնամաբար է տրամադրված թուրք ազգի նկատմամբ։