Բաժիններ՝

16-ամյա պատանին դանակահարել էր 32-ամյա երիտասարդին

Հուլիսի 9-ին, ժամը 22.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ ծակած-կտրած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Արարատի մարզի Դաշտավան գյուղի 32-ամյա մի բնակիչ:

ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 21.30-ի սահմաններում Մասիս քաղաքի Կենտրոնական հրապարակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակահարել էր Նոր Խարբերդի 16-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել և ներկայացվել է Մասիսի քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31