Բժշկության, տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է դարձել բուժել սրտի շատ հիվանդություններ, այդ թվում ՝ փականի փոխարինում, տրանս-կաթետերային եղանակով. սրտաբան, ակադեմիկոս Բագրատ Ալեքյան

Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական Կոնգրեսի շրջանակում զեկույցով է հանդես եկել հայտնի սրտաբան, Ռուսաստանի Դաշնության ակադեմիայի ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,  սրտանոթային հիվանդությունների ռենտգենէնդովասկուլյար ախտորոշման և բուժման մասնագետների ռուսական գիտական ընկերության նախագահ Բագրատ Ալեքյանը:

Ինչպես նրան ներկայացնելիս հայտարարեց մանկական վիրաբույժ-ուրոլոգ, պետական բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆես Արա Բաբլոյանը, Բագրատ Ալեքյանն է առաջին անգամ Խորհրդային միությունում կատարել նորածնային էնդովասկուլյար միջամտություն:

«Արդի բժշկության, տեխնոլոգիաների ձեռքբերումների շնորհիվ հնարավոր է դարձել բուժել սրտի շատ հիվանդություններ, այդ թվում ՝ փականի փոխարինում, տրանս-կաթետերային եղանակով, այսինքն՝ առանց անզգայացման և առանց հերձադանակի։ Այս եղանակով կարելի է վիրահատել 80, 90 և նույնիսկ 100 տարեկան հիվանդներին։ Հայաստանում կատարվել են առաջին քայլերն ու կատարվել են առաջին նման վիրահատությունները։ Ես հույս ունեմ, որ դրանց ծավալը կավելանա և կկրկնապատկվի»,-լրագրողների հետ զրույցում ասել է Բ. Ալեքյանը։

Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական Կոնգրեսում Բագրատ Ալեքյանի զեկույցի թեման է. «Սրտանոթային հիվանդությունների տրանսկաթետերային բուժման ընթացիկ նվաճումները. փականի հիվանդություններ մեծահասակների մոտ»:

Կարդացեք նաև

Բագրատ Ալեքյանի խոսքով՝ 6-րդ բժշկական համագումարի (6imca) նպատակն է ցույց տալ այն հնարավորությունները, որոնք գոյություն ունեն աշխարհում բժշկության ոլորտում:

Համագումարի ընթացքում ելույթ են ունենում տարբեր ուղղությունների առաջնորդներ, հայկական Սփյուռքի ներկայացուցիչներ, որոնք զեկուցում են բժշկության վերջին ձեռքբերումների մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31