Բասկետբոլի պատանեկան թիմերը սկսել են նախապատրաստվել ԵԱ-ներին
Օլիմպավանում մեկնարկել է Հայաստանի բասկետբոլի պատանեկան հավաքականների ուսումնամարզական հավաքը:
Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանն են սկսել պատրաստվել Մ16 տարեկան տղաների և աղջիկների հավաքականները:
Մ16 տղաների տարեկանների հավաքականն ընդգրկվել է Եվրոպայի առաջնության С դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Ալբանիայի, Կիպրոսի, Սան Մարինոյի և Ադրբեջանի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2023 թվականի հուլիսի 19-ից 27-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում:
Մ16 աղջիկների տարեկանների հավաքականն ընդգրկվել է A ենթախմբում, որտեղ կմրցի Վրաստանի, Մալթայի և Ջիբրալթարի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2023 թվականի հուլիսի 18-ից 23-ը Անդորրայում:
Մ18 աղջիկների տարեկանների հավաքականն էլ հայտնվել է C դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Մոլդովայի, Կոսովոյի և Ալբանիայի թիմերի հետ: Հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 1-ից 6-ը Ալբանիայի Դուրես քաղաքում: