Մինչ 2018թ. արհավիրքը մենք ունեինք բավականին լավ դատական իշխանություն. ամեն ինչ անցավ ջրի տակ. Ռուբեն Մելիքյան
«Բուն սահմանադրականությունը վերաբերում է պետություն-քաղաքացի տիրույթին, ինչպես նաև պետության մյուս մարմինների միջև փոխհարաբերություններին»,- «Հակասահմանադրական իրականություն» խորագրով քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախկին փոխնախարար, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Վերջինը հիշեցրեց՝ 2 տարի առաջ Սահմանադրական դատարանը (ՍԴ) անփոփոխելի ճանաչեց Սահմանադրության նախաբանը:
Իրավապաշտպանի խոսքով՝ Սահմանադրության մեջ առանձին տեղ է հատկացված դատական համակարգին:
«Մենք կարող ենք շատ վատ ոստիկանություն, քննչական մարմիններ ունենալ, բայց դա լուծելի է, եթե ունենք լավ դատարաններ: Առանցքը դատարաններն են: Մենք երբեք անկախ դատական համակարգ չենք ունեցել, սակայն առնվազն 2013-2014թթ.-ից աստիճանաբար ՀՀ դատարանները սկսեցին ընկալելի դառնալ՝ ինչպես դրսի գործընկերների, այնպես էլ՝ փաստաբանների համար: Մինչ 2018թ. արհավիրքը մենք ունեինք բավականին լավ դատական իշխանություն: Այսօր այդ ամենն անցավ ջրի տակ: Երեկվա որոշումը դրա գագաթնակետն էր: Չկար մի սահմանադրական արժեք, որ չխախտվեր»,- ասաց Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով երեկ դատավոր Դավիթ Հարությունյանի և 4 դատավորների վերաբերյալ ԲԴԽ որոշմանը:
Ըստ նրա՝ հունիսի 3-ը պետք է ճանաչել որպես դատական իշխանության վախճանի օր:
«Կարեն Անդրեասյանը կարող է կարճաժամկետ հաջողություններ գրանցել: Բայց ամեն ինչ այսպես շարունակվել չի կարող: Նա եղել է Մարդու իրավունքների պաշտպան, բայց ամենամեծ վնասն է հասցնում դատական իշխանությանը:
Մանրամասները՝ տեսանյութում: