Վրաստանը եվրոպական ծառայություններ մատուցողների շարքում լավագույնն է ճանաչվել
Նորվեգիայի Օսլո քաղաքում կայացած m&i Summer 2023 միջազգային բիզնես զբոսաշրջության ֆորումում Վրաստանի Զբոսաշրջության ազգային գործակալությունը հաղթել է 180 ընկերությունների շարքում, տեղեկությունը, ըստ aliq.ge-ի՝ տարածել է Վրաստանի Զբոսաշրջության ազգային գործակալությունը:
Հաղորդագրության համաձայն, հատուկ մրցանակ է շնորհվել ադմինիստրացիայի Կոնվենցիայի և ցուցահանդեսների բյուրոյին: Միջազգային ֆորումում լավագույն արդյունքներով Վրաստանը հաստատվել է համաշխարհային բիզնես զբոսաշրջության քարտեզի վրա։
Ըստ հաղորդագրության՝ այդ հաղթանակը նպաստում է Վրաստանում բիզնես զբոսաշրջության խթանմանը, Վրաստան ներգրավելով խոշոր միջոցառումներ, ֆորումներ, համաժողովներ և կոնգրեսներ։
«Գործարար զբոսաշրջության միջազգային ֆորումին մասնակցում էին աշխարհի առաջատար կոնվենցիաների բյուրոների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ, զբոսաշրջային ընկերություններ, բիզնես զբոսաշրջության ոլորտում աշխատող կազմակերպությունների ներկայացուցիչներ։
m&i Summer 2023-ի շրջանակներում ներկայացվել են միջոցառման պատվիրատու 320 միջազգային ընկերություններ։
Միջազգային ֆորումում Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչակազմի կոնվենցիայի և ցուցահանդեսային բյուրոյի անդամ ընկերությունները հանդիպումներ են անցկացրել եվրոպացի գործընկերների հետ՝ գործարար կապերը խորացնելու և համատեղ նախագծեր իրականացնելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ: