Բաժիններ՝

Չինական ուտեստ

Բաղադրիչներ`

Հավի մարինադի համար`

• հավի կրծքամիս- 700 գ

• եգիպտացորենի օսլա- 2 ճ/գ

• սոյայի սոուս- 4 ճ/գ

• չոր գինի- 2 ճ/գ

• ձեթ- 2 թ/գ

Քունգ Պաո սոուսի համար`

• սոյայի սոուս – ¼ բաժակ

• հավի արգանակ-  ½ բաժակ

• բալզամիկ քացախ- 2 թ/գ

• չոր գինի, կամ չինական գինի- 2 ճ/գ

• չինական հոիզին սոուս 2 թ/գ

• շաքարավազ- 1 ճ/գ

• օսլա- 1 թ/գ

Տապակայի համար`

• ձեթ- 4 ճ/գ

• կարմիր չիլի պղպեղներ- 6 հատ, խոշոր կտրատած

• ½ կանաչ բուլղարական պղպեղ- խոշոր կտրատած

• ½ կարմիր բուլղարական պղպեղ- խոշոր կտրատած

• թարմ իմբիր 1 ճ/գ- մանր կտրատած, կամ փոշի 1 թ/գ

• սխտոր- 4 պճեղ, ճզմած

Այլ`

• կանաչ սոխ

• բոված գետնանուշ- ½ բաժակ

• քունջութ- 1 թ/գ

Պատրաստման եղանակը`

Հավի միսը կտրատել խորանարդիկների, ավելացնել մարինադի բաղադրիչները, մարինացնել, թողնել մնա 10 րոպե։ Առանձին խառնել Քունգ Պաո սոուսի բաղադրիչները։ Տապակել հավը ձեթով, հանել թավայից, ավելացնել կրկին ձեթ, պղպեղները, սխտորը, իմբիրը և չիլի պղպեղը։ Խառնել և տապակել մոտ 4 րոպե։

Ավելացնել սոուսը, խառնել, տապակել այնքան, մինչև հեղուկը քաշվի։ Ավելացնել հավի միսը, խառնել։ Վերջում ավելացնել կանաչ սոխը, գետնանուշն ու քունջութը, կրկին խառնել, մատուցել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31