Կարեն Անդրեասյանը ոչ ադեկվատ վիճակում է. ԲԴԽ անդամները պետք է փակեն նրա հանցավոր ախորժակը. Միհրան Պողոսյան
«Հնարավոր չէ պատկերացնոլ այն բոլոր ապօրինությունները, որ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ), ի դեմս նախագահ Կարեն Անդրեասյանի, թույլ է տալիս դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննության ընթացքում»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց ԲԴԽ-ում Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչ, փաստաբան Միհրան Պողոսյանը:
Վերջինս նկատեց՝ շտապողականությունը, որով առաջնորդվում է ԲԴԽ-ն այն դեպքում, երբ ՄԻԵԴ-ում արագացված կարգով միջանկյալ միջոցի կիրառության հայց է քննվում, իրեն հիշեցնում է Ադրբեջանի գործողութունները, երբ նույն Եվրոպական դատարանում քննվում էր մեր գերիների վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու հարցը, սակայն Ադրբեջանն արագ-արագ ավարտում էր դատաքննություններն ու կայացնում վճիռներ:
«ԲԴԽ անդամները պետք է առնեն Կարեն Անդրեասյանի հանցավոր գործողությունների առաջը: Նրանցից մեծ քաջություն է պահանջվում: Նա անգամ ԲԴԽ անդամներին վարույթի ընթացքում թույլ չի տալիս խոսել, կարծիք հայտնել, հարցեր տալ»,- ասաց Միհրան Պողոսյանը՝ նկատելով՝ այդ գործողությունների հետևանքների պատասխանատվությունը ԲԴԽ բոլոր անդամներն են կրելու:
«Ինչ վերաբերում է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, նրան ճանաչում եմ 1999թ.-ից, ունեցել եմ ջերմ ընկերական հարաբերություններ: Ցավում եմ, որ Գրիգոր Մինասյանն այսօր գործիք է Կարեն Անդրեասյանի ձեռքում»,- ասաց փաստաբանը:
Մանրամասները՝ տեսանյութում: