«ԲԴԽ անդամները պետք է առնեն Կարեն Անդրեասյանի հանցավոր գործողությունների առաջը: Նրանցից մեծ քաջություն է պահանջվում: Նա անգամ ԲԴԽ անդամներին վարույթի ընթացքում թույլ չի տալիս խոսել, կարծիք հայտնել, հարցեր տալ»,- ասաց Միհրան Պողոսյանը՝ նկատելով՝ այդ գործողությունների հետևանքների պատասխանատվությունը ԲԴԽ բոլոր անդամներն են կրելու:
«Ինչպես գիտեք, արդեն իսկ հայտարարվել է Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ավարտ: Ողջ քրեական վարույթում որևէ տվյալ չկա, որ Գրիգորի Խաչատուրովը կատարել է հանցագործություն»,- Բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին առնչվող քրեական վարույթի նախաքննության ավարտի, վերջինիս կալանավորման իրական նպատակների ու պատճառների, ինչպես նաև սույն գործընթացի հետագա փուլերի մասին տեղեկություններ հաղորդելու նպատակով այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը:
Փաստաբան Միհրան Պողոսյանը ներկայացրել է գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքի և նրան կալանավորելու որոշման կեղծ հիմքերը:
Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմիջայլոց, դատավոր Բորիս Բախշիյանի գոործով, երբ վերջինս չհամաձայնվելով մեղադրողի դիրքորոշման հետ ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառել կալանավորումը, հայրենի գլխավոր դատախազությունն ու ԱԱԾ-ն անմիջապես նախաձեռնեցին քրեական հետապնդում՝ անձին ապօրինի կալանավորելու հոդվածով…