
Էրդողանի իշխանության գալուց ի վեր աճել է երեխաների շահագործման դեպքերը

«Աշխատավորների առողջության և աշխատանքային պայմանների անվտանգության խորհուրդը» (İSİG) երեխաների շահագործման դեմ պայքարի օրվա կապակցությամբ թեմային առնչվող հաշվետվություն է հրապարակել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հաշվետվության մեջ նշվում է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) իշխանության տարիներին երկրում մահացել է շուրջ 888 երեխա, ովքեր շահագործվել են որպես աշխատուժ։
«ԱԶԿ-ի կողմից իրականացվող գյուղատնտեսական, արտադրական, կրթական և սոցիալական քաղաքականությունն իր հետ օրեցօր ավելի շատ աշխատող երեխաներ է բերել։ Իսկ մյուս կողմից գուցե տպավորություն ստեղծելու համար, թե «մանկական աշխատանք» չկա, փորձ է արվել թաքցնելու այս խնդիրը»,-ասված է եղել հրապարակման մեջ։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդրողանի գլխավորակ «ԱԶԿ» կուսակցությանը իշխանության գլուխ է արդեն շեւրջ 23 տարի։