Բաժիններ՝

ԵՄ-ն ընդլայնել է Ռուսաստան ռազմարդյունաբերական համալիրի տեխնոլոգիաների արտահանման արգելքը

Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստան այն նյութերի ու տեխնոլոգիաների արտահանման արգելքը, որոնք կարող են օգտագործվել պաշտպանական արդյունաբերության մեջ: Այս մասին նշվում է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարությունում:

«Սահմանափակումները տարածվում են ևս 15 տեխնոլոգիական ապրանքների արտահանման վրա, որոնք հայտնաբերվել են Ուկրաինայի ռազմադաշտում, և այն սարքավորումների վրա, որոնք անհրաժեշտ են նման ապրանքների արտադրության համար», – ասվում է հայտարարությունում:

ԵՄ խորհուրդն այսօր հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական՝ 11-րդ փաթեթը, որով նաև փորձ կարվի կանխել նախկինում սահմանված պատժամիջոցների շրջանցման դեպքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս