«Աշոտյանին առևանգել են, որովհետև ամսի 20-ին քաղաքական դիահերձում էր սպասվում». Էդգար Ղազարյան

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանի կարծիքով՝ արդեն քաղբանտարկյալների էտապից անցել ենք մեկ այլ էտապի՝ մարդկանց ուղղակի առևանգում են:

«Արմեն Աշոտյանը նույնիսկ քաղբանտարկյալ չէ, որովհետև քաղբանտարկյալ լինելու համար մարդը պետք է բանտարկման իրավական պրոցեսի քրեական գործի հետ առնչություն ունենա: Իսկ այս դեպքում մարդւոն ուղղակի առևանգում են: Այսինքն՝ մարդը տանն է, իշխանությունների պատվեր գոյություն ունի, եկել են մարդուն առևանգել են: Օրինակ՝ երեկ ինքը հայտարարել էր, որ հունիսի 20-ին կխոսի Փաշինյանի մասին, թող նա գնա՝ քննիչ հանձնաժողովում հարցերին պատասխանի, ինքն էլ դատաբժիշկ է՝ դիահերձման մասնագետ է, էլի, իր քաղաքական գիտելիքները որ համադրում ես մասնագիտական գիտելիքների հետ՝ ենթադրվում է, որ հունիսի 20-ին քաղաքական դիահերձում էր սպասվում, ու միանգամից այդ հայտարարության հաջորդ օրը առևանգում են Աշոտյանին, ի՞նչ ասեմ»,- ասաց Էդգար Ղազարյանը:

Նրա խոսքով՝ դատարանը որոշումն ընդամենը հրապարակելու է, իսկ որոշումը կայացրել է Նիկոլ Փաշինյանը. «Կայացրել է այն պահին, երբ ինքը չգիտեմ՝ ինչ է ծխում, խմում կամ ուտում, ինչ-որ մի բանից հետո կայացրել է այդ որոշումը: Ցանկացած պահի ցանկացած քաղաքացու նկատմամբ այդ որոշումը նա կարող է կայացնի:

Մի անձի օդից կախված իշխանություն է. նա էլ պարզվում է՝ ժամանակի ընթացքում մեռնում է, հարություն է առնում, մեռնում է, հարություն է առնում, կարող է մի անգամ էլ մեռնի, հարություն չառնի, ու դզվի»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս