Բաժիններ՝

Ուկրաինայի զինուժի օդաչուների պատրաստումը նախադրյալներ կստեղծի F-16- երի մատակարարման համար. Ստոլտենբերգ

Դանիան իրականացնում է Ուկրաինայի զինված ուժերի համար օդաչուների պատրաստման համակարգում: Միևնույն ժամանակ, F-16 կործանիչների մատակարարումների հարցը դեռ լուծված չէ։ Ինչպես այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելուց հետո, օդաչուների պատրաստումը պայմաններ կստեղծի ամերիկյան կործանիչների մատակարարումներն սկսելու համար։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

«Ես երախտապարտ եմ դաշինքի այն անդամներին, որոնք առաջարկեցին սկսել ուկրաինացի օդաչուների ուսուցումը: Սա կարևոր է և թույլ կտա մեզ հետագայում որոշումներ կայացնել չորրորդ սերնդի ինքնաթիռների, մասնավորապես՝ F-16-երի մատակարարման վերաբերյալ: Դանիան առաջատար դեր է խաղում այս որոշման իրագործման և ուկրաինացի օդաչուների վերապատրաստումն իրականացնելու գործում», – ասել է նա:

Ստոլտենբերգի խոսքով՝ դեռ վաղ է խոսել ինքնաթիռների փոխանցման մասին, սակայն «օդաչուների ուսուցումը նախադրյալներ կստեղծի դրա համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս