Բաժիններ՝

Բայդենը միջոցներ է ձեռնարկել Չինաստանի հետախուզական գործունեությունը զսպելու ուղղությամբ. Բլինքեն

Չինաստանի հասցեին նոր մեղադրանքները, որոնք վերաբերում են երրորդ երկրների միջոցով տեղեկատվություն հավաքելու նրա հետախուզական ջանքերին, ընդլայնում են Վաշինգտոնի և Պեկինի միջև հակամարտությունների թեմաների ցանկը: Ինչպես տեղեկանում ենք Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից, նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Ըստ Բլինքենի՝ Չինաստանն արդեն որոշակի ժամանակ օգտագործում է Ֆլորիդայից դեպի հարավ ընկած Կուբան՝ Միացյալ Նահանգների վերաբերյալ տվյալներ հավաքելու համար՝ դրանով իսկ հաստատելով ԶԼՄ- ների համապատասխան տեղեկատվությունը։

Բլինքենը հայտնել է, որ 2021 թ. սկզբին, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ստանձնեց պաշտոնը, նրա վարչակազմը տեղեկացված է եղել Պեկինի ջանքերի մասին՝ ընդլայնելու իր լոգիստիկ բազան ամբողջ աշխարհում՝ ռազմական նպատակներով հետախուզական տվյալներ հավաքելու համար:

Միևնույն ժամանակ, ըստ դիվանագետի, 2019 թ.-ին Չինաստանն «անցկացրել է իր հաստատությունների արդիականացում Կուբայում հետախուզական տվյալներ հավաքելու համար»։ Պետքարտուղարի խոսքով՝ Բայդենի վարչակազմը եկել է այն եզրակացության, որ չնայած նախորդ վարչակազմի որոշակի ջանքերին, բավարար միջոցներ չեն ձեռնարկվել ՉԺՀ-ի գործողությունների դեմ, ուստի ներկայիս նախագահը հանձնարարել է ավելի ուղղակի հակազդեցություն սկսել:

Բլինքենը նաև հավելել է, որ այդ ժամանակվանից ի վեր որոշ քայլեր են ձեռնարկվել, որոնց մասին պաշտոնապես չեն հաղորդվել, և որոնք արդյունք են տվել, սակայն լրացուցիչ մանրամասներ չի հայտնել: Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը շփվել է այն երկրների կառավարությունների հետ, որոնք քննարկել են իրենց տարածքում չինական հետախուզական ծառայություններ տեղակայելու հնարավորությունը։

«Մեր փորձագետները կարծում են, որ մեր դիվանագիտական ​​ջանքերը դանդաղեցրել են ՉԺՀ-ի այս փորձերը»,- հայտարարել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս