Թուրքիան ռուսների համար ամենավտանգավոր տուրիստական ուղղությունն է

Ռուսական «VSK» ապահովագրական ընկերության մասնագետները եկել են եզրահանգման, որ Թուրքիան ռուսների համար ամենավտանգավոր տուրիստական ուղղությունն է։ Նրանք ներկայացրել են արտասահմանյան հանգստի մեկնող ռուսաստանցիների առողջության համար ամենավտանգավոր ուղղությունները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ առկա ցուցանիշների՝ ապահովագրական պատահարների թիվը Թուրքիայում կազմում է 41 տոկոս:

Թուրքիա մեկնած ռուսաստանցի զբոսաշրջիկների ամենատարածված խնդիրներն են գաստրիտը է (18%), ֆարինգիտը (14%), ականջներիի բորբոքումը (12%), վերին շնչուղիների ինֆեկցիաները (11 տոկոս) և տոնզիլիտը (8%)

Նշվում է, որ այս ամենը պայմանավոված է այն հանգամանքով, որ Թուրքիան ռուս զբոսաշրջիկների ամենապահանջված ուղղություններից մեկն է:

Ռուսաստանի զբոսաշրջիկների համար մյուս ամենավտանգավոր տուրիստական ուղղությունը Եգիպտոսն է: Վտանգավոր ուղղություններից է նաև Աբխազիան:

Տեսանյութեր

Լրահոս