Բաժիններ՝

Գայի պողոտայի առաջին երթևեկելի գոտիով կթույլատրվի միայն հասարակական տրանսպորտի երթևեկությունը

Երևանի Գայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի․ առաջին երթևեկելի գոտիով թույլատրվելու է երթևեկել միայն հասարակական տրանսպորտին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

«Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով ս.թ. հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտայում, մասնավորապես, կից ներկայացվող ճանապարհային երթևեկության սխեմայի համաձայն՝ առաջին երթևեկելի գոտիով թույլատրվում է երթևեկել միայն հասարակական տրանսպորտին:

Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930