Նվաստացուցիչ է, որ ՀՀ պատվիրակությանը` Փաշինյանի գլխավորությամբ, թուրքերը ՀԱՏՈՒԿ նստեցրել են երկրորդ շարքում ՝ անմիջապես Ալիևի և նրա կնոջ թիկունքում

Արման Աբովյանը գրում է. «Թուրքերը ակնարկների և «տակից» նվաստացման ձևերի վարպետներ են։

Էրդողանի երդմնակալությունն անցկացվել է «Թուրքիայի վերածննդի» կարգախոսի տակ՝ կապույտ դրոշների ներքո, ինչը ուղիղ հղում է պան-թուրանական նախագծին:

Բայց ինչն ավելի քան նվաստացուցիչ է, այն է, որ Հայաստանի պատվիրակությանը ՝ երկրի ղեկավարի գլխավորությամբ, թուրքերը ՀԱՏՈՒԿ նստեցրել են ոչ թե ՎԻՊ գոտում, այլ երկրորդ ( ըստ վարկանիշի երկրորդական) շարքում ՝ անմիջապես Ալիևի և նրա կնոջ թիկունքում ։

Եվ եթե հայաստանյան իշխանությունները չունեն քաղաքական կամ դիվանագիտական Էմպատիա, որպեսզի հասկանան, որ իրենց ուղիղ նվաստացրել են։ Ապա անմիջապես շտապում եմ հիշեցնել, որ թուրքը ոչ թե հայկական պատվիրակությանն է նվաստացրել, այլ մեզ բոլորիս…բոլորիս անխտիր։

Եվ եթե հայկական իշխանությունը հերթական անգամ պատրաստ է «չնկատել» իր նվաստացումը հանուն այսպես կոչված «խաղաղության դարաշրջանի»( այսինքն ՝ հայ ժողովրդի շահերի տոտալ հանձնման), ապա թուրքերը շատ պարզ ցույց են տալիս, որ իրենց համար «խաղաղության դարաշրջան» գոյություն չունի ։

Նրանց, ում հետ պատրաստվում են խաղաղ գոյակցել, չեն նվաստացնում։

Իսկ նվաստացնում են նրանց, ում պատրաստվում են սպանել։

Այսինքն ՝ բոլորիս»:

Տեսանյութեր

Լրահոս