
Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնումը

Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնումը քաղաքականության հետ կապ չունի:
Այս մասին մայիսի 27-ին Թբիլիսի ժամանած վրացական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Թռիչքներն առևտրատնտեսական հարաբերությունների մի մասն են և կապ չունեն քաղաքականության կամ որևէ այլ բանի հետ: Հարկ է նշել, որ, իհարկե, մեր միլիոնանոց սփյուռքին, նրանց հարազատներին, ընտանիքի անդամներին անհրաժեշտ է ազատ տեղաշարժի և առանց վիզայի ռեժիմ»,-նշել է վարչապետը:
Նրա խոսքով՝ վրաց-ռուսական ցամաքային սահմանն ամեն օր հատում են հազարավոր մեքենաներ, այդ թվում՝ բեռնատարներ, ուստի անիմաստ է քննադատել Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների մեկնարկը։