«Ի՞նչ կադաստրի վկայական, Նիկոլը Հայաստանի մահվան վկայականն է վիզ դնում ստանալ». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաստորեն դավաճան տականքի կարծիքով՝ Հայաստանի «կադաստրի վկայականը» Ադրբեջանը պիտի տա՞։

Որ աշխարհն իր միջազգային կառույցներով և երկրներով Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է, տո էլ կադաստրի, տո էլ ծննդյան, տո էլ ամուսնության վկայականները վավերացրել է, էդ հեչ, Ալիևի ստորագրությամբ «կադաստրի վկայականը» մե՞ջ։

Դե արի, Աշոտյան, ու մի խենթացիր…

Իսկ իրականում ի՞նչ կադաստրի վկայական։ Նիկոլը Հայաստանի մահվան վկայականն է վիզ դնում ստանալ։

Որ մահացողի տակի ունեցվածքն իր տերերի հետ մեջ-մեջ անի»։

Տեսանյութեր

Լրահոս