Ոնց կարելի է ԱԺ-ում Փաշինյան բոյկոտել, որ սադրանք չլինի ու հուսալ, որ փողոց կհավաքվի. Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքական վերլուծաբան Վլադիիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինձ բացատրեք, ինչպես կարելիա Ղարաբաղը բոլոր հնարավոր և անհնար ձևերով փաստացի հանձնողներին ԱԺ-ում քաղաքական, բարոյական, գոյութենական, նյարդային, պատասխանատվության և pressing-ի ենթարկելու փոխարեն ասել, որ սադրանքներից խուսափելու համար բոյկոտում ենք նիստը և լքում դահլիճը: Բեկումը կանոն ու կանոնակարգ խախտել է ենթադրում: Էդ դահլիճումա ձեր գործը, ոչ թե կաբինետներում, էդ դահլիճում պետք է ձեր ընտրողը տեսնի ձեր գործունեությունն ու պայքարը, եթե ԱԺ-ում եք: Էդ դահլիճնա ձեր պայքարի արենան,հռետորությամբ, հանդիմանությամբ, ապացուցմամբ, սննկացմամբ ու ծեծ ու ջարդով, եթե կուզեք:

Ի՞նչ կապ ունի, թե նրանք ինչպես են մանիպուլացնելու ու խաբեն:

Նրանք դա անելու են իրենց 10% ընտրազանգվածի համար, դուք՝ վերը նշվածը անհամաձայն 90% ի համար, որոնք այլևս չեն տրվում նրա խոսքին և անկախ նրանից ձերն են, թե ոչ կարևորը դեմ են նրան:

Բացատրեք հասկանամ, Ղարաբաղը հանձնողներին ու հանձնողին, ոնց կարելիա մենակ թողնել իրենց Հ1 -ի եթերում, որ նրանք էլ մաքսիմալ հիմնավորեն հանձնումը ու հետո ասել, դե մեր ժողովրդի հետ բավարար չենք կոմունիկացվում: Ոնց կարելիա ընդդիմադիր գործունեության պրիմիտիվագույն գործիքները վայր դնել ԱԺ-ում, բայց ասել, որ փողոցով պետք է գնա: Ո՞նց փողոց կհավաքվի, երբ դուք նույնիսկ ԱԺ-ում չեք անում այն մինիմալը, ինչ պարտավոր եք: Ոնց կարելիա ԱԺ-ում Փաշինյան բոյկոտել, որ սադրանք չլինի ու հուսալ, որ փողոց կհավաքվի: Փոխարեն սադրեն, որ պայթեցնեն, խուսափում են սադրանքից, որ նրանք էլ կառուցողականության, բարեկրթության ու բարեվարքության մթնոլորտում հիմնավորեն ուրացումն ու փաստացի հանձնումը:

Սադրանքից ոչ թե խուսափել է պետք, այլ օր ու գիշեր սադրանքներ մտածել ու հորինել, որ պրոցես գեներացվի ներսում, որ ընտրողդ էլ տեսնի, որ կռիվ ես տալիս ու իր կարիքն ունես դրսում: Ուրիշ ո՞նց կարելի է:

Գիտե՞ք ոնց, ասեմ, էնպես ինչպես երեկ ասեցին, որ Եկեղեցին զանգը հնչեցրեց, բայց այդ զանգի ձայնը նույնիսկ զանգ տվողը չի լսել, ուր մնաց զանգին սպասող ժողովուրդը:

P.S. Գրողը տանի, զանգը ունի ձայն, եթե ձայնը չի գալիս, մի ասա տվեցի: Պայքարը ունի շոշափելի ու տեսանելի կանոններ, եթե չես կիրառում կամ տիրապետում անունը պայքար մի դիր:

Տեսանյութեր

Լրահոս