Բաժիններ՝

Էդինբուրգի դքսուհուն ուղեկցող ոստիկանական մոտոցիկլետի կողմից վրաերթի ենթարկված կինը մահացել է

Բրիտանիայի արքա Չարլզ 3-րդի կրտսեր եղբոր՝ Էդվարդի կնոջն ուղեկցող ոստիկանական մոտոցիկլետի կողմից վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է: Այս մասին հաղորդում է  BBC-ին:

Էսեքս կոմսության Բիրչենգեր գյուղի 81-ամյա բնակչուհի Հելեն Հոլանդը գրեթե 2 շաբաթ հիվանդանոցում պայքարում էր կյանքի համար: Բուքինգհեմյան պալատից հայտնել են, որ Էդինբուրգի դքսուհի Սոֆին խորապես վշտացած է կնոջ մահվան կապակցությամբ և իր ցավակցություններն է հայտնում նրա ընտանիքին:

Հելեն Հոլանդը Լոնդոնում այցելում էր իր քրոջը, երբ մոտոցիկլետը հարվածել է նրան Վեսթ Քրոմվել Ռոուդ և Վարվիք Ռոուդ փողոցների խաչմերուկում: Հարվածից հետո կինը կոմայի մեջ է ընկել:

Լրատվամիջոցը նշում է, որ Սոֆին առանձին կկապվի Հոլանդի հարազատների հետ:

Ոստիկանությունը հետաքննում է վթարի հանգամանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031