«Դավաճանն իր պատգամավորներին օգտագործում է նույն նպատակով, ինչ հռոմեացիք՝ քսիլոսպոնգիումը». Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Հին Հռոմում սելֆիի ձողիկ չկար։

Բայց կար այս մի փայտիկը, որ կոչվում էր քսիլոսպոնգիում։

Փայտիկն այս, կուլտուրական ասած, անձնական հիգիենայի պարագա էր։ Կարող եք պատկերացնել թե ինչ նպատակներով էին օգտագործում այն հռոմեացիները։

Սա ինչո՞ւ հիշեցի։

Դավադիր սրիկայի արցախուրաց հայտարարություններին սատարող պատգամավորները նրա համար ոչ ուսապարկ են, ոչ դուխով գլխարկ, ոչ էլ սելֆիի ձող։

Պետության ու ազգի հանդեպ նրա գործած մեղքերից հետո դավաճանն իր պատգամավորներին օգտագործում է նույն նպատակով, ինչ հռոմեացիք՝ քսիլոսպոնգիումը. փորձում է մաքրել սեփական կեղտերը»։

Տեսանյութեր

Լրահոս