Բաժիններ՝

32-ամյա տղամարդը վնասվածքներ է ստացել «Ուրալ» բեռնատարի թափքից ընկնելու և մեքենայի անիվը վրայով անցնելու հետևանքով

Մայիսի 23-ին, ժամը 00.11-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՕԿԿ Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության կանչով մարմնական վնասվածքներով տեղափոխված 32-ամյա տղամարդը հայտնել է, թե վնասվածքները ստացել է անտառում սունկ հավաքելու ժամանակ ծառից ընկնելու հետևանքով:

Պարզվել է, որ 32-ամյա տղամարդը վնասվածքները ստացել է մայիսի 22-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի Կապեր կոչվող սարամասում «Ուրալ» բեռնատարի թափքից ընկնելու և մեքենայի անիվը վրայով անցնելու հետևանքով:

Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս