«Բայց շանտղությունը նաև իր սիմվոլիկ պատկերն ուներ․ երեկ դատարանի բակում ծառայություն էին իրականացնում նաև նույն կարմիրբերետավորները»․ Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Որպեսզի պարզ լինի զոհվածների ծնողների դեմ քրեական գործերով կատարվող շանտղությունը.
2022 թվականի սեպտեմբերի 21-ին ոստիկանական համազգեստով մի խումբ հանցագործներ, իրենց պարագլուխ Ջոմարդյանի ղեկավարությամբ, մարմնական վնասվածքներ հասցնելով առևանգել են ծնողներին իրենց որդիների շիրիմների մոտից։
Տեղում ամեն ինչ նկարահանվել է, բոլորի գործողություններն ու դեմքերը ֆիքսվել են, հստակ պարզ է, թե որ ոստիկաններն են սահմանափակել ծնողների ազատությունը եվ հարկադրաբար տեղափոխել այլ վայր կամ բերման ենթարկել։
Առ այսօր նրանցից որևէ մեկի նկատմամբ ոչ միայն խափանման միջոց չկա, այլ նույնիսկ ձևի համար մեղադրանք չեն առաջադրել։
Հակառակ դրան, այն դեպքում երբ տեսանյութերը այլ բան են վկայում, անհավասարակշիռ մեկի հաղորդման ու ցուցմունքի հիման վրա ժամերի ընթացքում ձերբակալել են զոհվածի ծնողին` տիկին Գայանեին, մեկ օր անց մեղադրանք ներկայացրել ու կալանավորելու միջնորդություն տարել դատարան։
Բայց շանտղությունը նաև իր սիմվոլիկ պատկերն ուներ։ Երեկ դատարանի բակում ծառայություն էին իրականացնում նաև նույն կարմիրբերետավորները։
Նկարում ազատ զբոսնող հանցախմբի ղեկավար կազմն է` Հայկազ Ջոմարդյանի գլխավորությամբ»։