«Ինձ մեղադրում են, ոչ ավել, ոչ պակաս, Մայր բուհից գումար հափշտակելու մեջ». Մենուա Սողոմոնյան

Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրույմ է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, համալսարանական հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ուսանողներ, լրատվամիջոցների ներկայացուցիչ հարգելի՛ գործընկերներ.

գործող իշխանությունների քաղաքական հետապնդումների ալիքը հասավ նաև ինձ։ Ինձ մեղադրում են, ոչ ավել, ոչ պակաս, Մայր բուհից գումար հափշտակելու մեջ։ Քրգործը շինծու է՝ անհեթեթ հիմքով։ Իմ հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում. ի դեպ, վերջին մեկ տարում սա երկրորդ հարուցված քրգործն է։

Հետապնդման քաղաքական լինելու հարցում վերջնականապես համոզվեցի այն բանից հետո, երբ գործող իշխանություններին ծառայող հայտնի լրատվամիջոցը մանիպուլյատիվ անդրադարձ կատարեց անհեթեթ հիմքերով հարուցված քրգործին՝ նպատակ ունենալով սևացնել իմ համբավը։

Քաղաքական հետապնդման նպատակը լռեցնելն է Արցախը հանձնելու դեմ պայքարող անձանց, այդ թվում ինձ, մեր երկրի համար բախտորոշ այս շրջափուլում։ Հետապնդման նպատակը պայքարող համալսարանականներին, այդ թվում ինձ, կոտրելն է։
Հայտարարում եմ, որ չեմ ընկրկելու, քանի որ իմ ընտրությունը Արցախն է, ազգային արժանապատվությունը և մեր զավակների ապագան։

Շինծու քրգործի հանգամանքների և քաղաքական հետապնդման նպատակների ու դրսևորումների մասին մանրամասն կանդրադառնամ մայիսի 22-ին՝ երկուշաբթի, ժամը 11:00-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակին հարող տարածքում տեղի ունենալիք մամուլի ասուլիսին։ Պատրաստ եմ պատասխանել ԶԼՄ-ների և աջակիցների հարցերին»։

Տեսանյութեր

Լրահոս