Արշակունյաց պողոտայում իրականացվող ակցիայի վայրում երիտասարդը դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ․ ՀՀ Ոստիկանություն
Մայիսի 19-ին՝ ժամը 14։45-ին, Արշակունյաց պողոտայում իրականացվող ակցիայի վայրում մի անձ, որը, ըստ նախնական տեղեկությունների, որևէ առնչություն չի ունեցել ակցիայի հետ, դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, հնչեցնել հայհոյանքներ։
Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները նշված անձին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին։
22-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է 20 սմ երկարությամբ ծալովի դանակ։
Նշանակվել է փորձաքննություն։
Նախաձեռնվել է քրեական վարույթ