Խստորեն դատապարտում ենք Լաչինի միջանցքում և Հայաստանի սահմանին տեղի ունեցող գործողությունները. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվիրակությունը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմանը նշել է, որ պատրաստ են օգտագործել դիվանագիտական բոլոր լծակները` Լաչինի միջանցքում և Հայաստանի սահմանին տեղի ունեցող գործողությունները դատապարտելու համար՝ ընդգծելով, որ բուժաշխատողների թիրախավորումն անընդունելի է:
Ինչպես տեղեկանում ենք Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեի` խնդրի կարգավորման մեջ անձնական ներգրավվածության համար:
Պատվիրակությունը գլխավորել է Հայաստանում ԱՀԿ տարածաշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչ Մարթե Էվերարդը:
Հանդիպմանը քննարկվել են Առողջապահության համաշխարհային 76-րդ վեհաժողովին ընդառաջ Հայաստանի և ԱՀԿ համագործակցությունը խորացնելու, ԱԱՊ օղակի, որակի ապահովման բարեփոխումներին տեխնիկական աջակցություն տրամադրելուն առնչվող հարցեր:
Նշվել է, որ ԱՀԿ ներկայացուցչի նշանակումը, ինչպես նաև գալիք Վեհաժողովի շրջանակներում Անահիտ Ավանեսյան-Հանս Կլյուգե հանդիպումը կնպաստի համագործակցության ակտիվացմանը: