Բաժիններ՝

Աստվածընկալ վանական համալիրի մատուռի վերականգնման էսքիզային նախագիծն արժանացել է հավանության

ՀՀ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի Աստվածընկալ վանական համալիրում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի ութերորդ արտագնա նիստը:

Ինչպես տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, նիստում քննարկվել է ՀՀ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի Աստվածընկալ վանական համալիրի 5-րդ դարի մատուռի վերականգնման էսքիզային նախագիծը: Ճարտարապետը մանրամասն ներկայացրել է նախագիծը՝ նշելով, որ փլուզված մատուռը հնարավոր է հիմնովին վերականգնել պահպանված հանգուցային քարերի հիման վրա:

Նշվում է, որ խորհրդի անդամները տեղում հանգամանորեն ուսումնասիրել են հուշարձանը, ներկայացրել իրենց դիտողություններն ու առաջարկությունները և հավանության արժանացրել նախագիծը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս