Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով

Մայիսի 15-ի ցերեկը, 18-19-ն առանձին շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 15-ի ցերեկը լեռնային առանձին շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Մայիսի 15-ին, 18-19-ն առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 18-20-ը՝ նաև կարկուտ։ Մայիսի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 16-18-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով, 17-18-ի գիշերը՝ 7-9 աստիճանով։

Երևան քաղաքում`

Մայիսի 15-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 18-20-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս