Բաժիններ՝

Մեքսիկայում միկրոավտոբուսի վթարի հետևանքով 26 մարդ է զոհվել

Մեքսիկայի հյուսիս-արևելյան Տամաուլիպաս նահանգում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 26 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է El Nuevo Dia պարբերականը:

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 14-ին Սիուդադ Վիկտորիա քաղաքի մայրուղու վրա: Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ: Բախումից հետո երկու մեքենաներն էլ սկսել են այրվել:

Երբ ոստիկանները ժամանել են դեպքի վայր, բեռնատարի քարշակը չի հայտնաբերվել, ինչը նշանակում է, որ վարորդն, ամենայն հավանականությամբ, անջատել է այն և փախուստի դիմել:

Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031