«Հաշվի առնելով, որ սպասվում են նոր զարգացումներ, հնարավոր է, որ առաջիկայում հերթական անգամ նորից մահանա». Էդգար Ղազարյան
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հաշվի առնելով, որ սպասվում են նոր զարգացումներ, հնարավոր է, որ առաջիկայում հերթական անգամ նորից մահանա։ Այդ կապակցությամբ բոլոր ծառայությունները պետք է նախապատրաստվեն` ողբերգական հետևանքների հանգեցնող հնարավոր հարությունը կանխելուն։
Ուստի`
– դատաբժշկական փորձագիտական կենտրոնի դիահերձարանը պետք է բերվի հատուկ պատրաստության վիճակի` անհապաղ դիահերձումը կազմակերպելու նպատակով,
– պետք է նախապես ստեղծվի հուղարկավորության կազմակերպման միջգերատեսչական կառավարական հանձնաժողով,
– Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվի գերեզմանատեղի որոշում։
Կնոջ կողմից «հարբած ծաղրածուն նորից խմել և մեռելի պես ընկած է բազմոցին» պայմանական ազդանշանը ստանալուց հետո, արագ դիահերձումն ու թաղումը կօգնի կանխել աղետալի հարությունը` դրանով իսկ փրկելով հազարավոր կյանքեր»։