Չավուշօղլուն՝ Մոսկվայում ունեցած հանդիպումների մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Մոսկվայում Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարների հետ ունեցած հանդիպումից հետո վերադարձել է Թուրքիա։ Անթալիայի օդանավակայանում նա մամուլի համար հայտարարությամբ է հանդես եկել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Խոսելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած երկկողմ հանդիպումից՝ Չավուշօղլուն նշել է․ «Սիրիայի վերաբերյալ մտքերի կարճատև փոխանակումից հետո քննարկել ենք մեր օրակարգում առկա երկկողմ հարցերը։

Տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին էլ մտքեր փոխանակեցինք։ Հատկապես քննարկեցինք Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այսօրվա հանդիպմանը ևս քննարկեցինք Կովկասում տեղի ունեցող զարգացումները՝ հատկապես Ադրբեջան-Հայաստան, Հայաստան-Թուրքիա վերջին զարգացումները, և անշուշտ կարևոր մի հարց ևս՝ Ստամբուլի հացահատիկի համաձայնագիրը»։

Անդրադառնալով Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլահիանի հետ ունեցած երկկողմ հանդիպմանը՝ Չավուշօղլուն նշել է, որ թուրք-իրանական հարաբերություններից բացի քննարկել են նաև ռեգիոնալ հարցեր։ Հատկապես Կովկասում տեղի ունեցող զարգացումները, Ադրբեջան-Իրան հարաբերությունները և Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև սկսված կարգավորման գործընթացը։

«Մեր հանդիպմանը քննարկել ենք նաև ԱՄՆ-ԵՄ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ վերջին զարգացումները»,- եզրափակել է Չավուշօղլուն։

Տեսանյութեր

Լրահոս