ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինա
ՆԱՏՕ-ն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցություններին:
Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:
«Հաճելի է լսել, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև 4 օր կառուցողական ներգրավվածությունից հետո շոշափելի առաջընթաց է գրանցվել՝ տևական խաղաղության համաձայնագրի ուղղությամբ»,-նշել է Կոլոմինան:
Նա ընդգծել է, որ բանակցություններն ու երկխոսությունը միակ ճանապարհն են:
«ՆԱՏՕ-ն աջակցում է մեր գործընկերներ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,-եզրափակել է Խավիեր Կոլոմինան: