«Մենք մի ամբողջ պետության աշխատանք ենք տարել, մեր երեխաներին ենք ուզում». Անհետ կորած զինվորի մայր

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ 2020 թվականի 44-օրյա պատերազմում գերեվարված ու անհետ կորած զինվորների ծնողների հետ հանդիպումը։

Անհետ կորած զինծառայող Հարություն Բայրամյանի մորը՝ Իրա Ամիրյանին հետաքրքրում էր, թե ինչու են իրենց որդիների ճակատագիրը ճշտելու հարցն այսքան ձգձգում։

«Մենք դիմում ենք  Եվրոպական դատարանին, դատարանը պատճառաբանում է, թե 2,5 տարի է անցել պատերազմից, և իրենք իրավունք չունեն զբաղվելու այդ հարցով։ Բայց չէ՞ որ այդ 2,5 տարին ծնողների պատճառով չի ձգձգվել։ Մենք ամեն ձևով իրենց ապացույցներ ենք ներկայացրել, որ կան փաստեր։ Սակայն մինչև այժմ անտեսվում է այդ ամենը։ Անտանելի է, արդեն 3 տարի անորոշության մեջ ենք, սա էլ այն դեպքում, երբ այդքան փաստեր ունենք, ում ներկայացնում ենք՝ զարմանում են. մենք մի ամբողջ պետության աշխատանք ենք արել, բայց այս ամենն անտեսված է»,- նշեց Իրա Ամիրյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս