Բաժիններ՝

Ամռանը հնդկական ավիաընկերությունը Դելի-Թբիլիսի կանոնավոր թռիչքներ կիրականացնի

Հնդկական IndiGo խոշորագույն ավիաընկերությունը հուլիսի 31-ից կիրականացնի Դելի-Թբիլիսի ուղիղ կանոնավոր չվերթները: Նման տեղեկություն է հաղորդել TAV Georgia ընկերությունը, որը կառավարում է Թբիլիսիի և Բաթումիի օդանավակայանները։ Ընկերության մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ ավիափոխադրողը պլանավորում է շաբաթական երեք չվերթ իրականացնել։ Այդ մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

IndiGo-ի ղեկավարությունը հաջորդ շաբաթ կայցելի Վրաստան և TAV Georgia-ի ղեկավարության հետ հանդիպում կունենա չվերթների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական մանրամասների առնչությամբ:

IndiGo-ն Հնդկաստանի ամենամեծ ավիաընկերությունն է, որը հիմնադրվել է 2006 թվականին: Ներկայում այն թռիչքներ է իրականացնում 135 ուղղություններով, որոնցից 77-ը՝ ներքին, իսկ 58-ը՝ միջազգային։

TAV Georgia-ն TAV Airports Holding-ի դուստր ընկերությունն է: Նրա գործունեությունը Վրաստանում սկսվել է 2005 թվականին և գործող պայմանագրով կշարունակվի մինչև 2027 թվականը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031