Բաժիններ՝

Իրանում բարձրաստիճան ոստիկանը դարձել է զինված հարձակման զոհ

Իրանի Սարավան օկրուգի (հարավարևմտյան Սիստան և Բելուջիստան նահանգ) ոստիկանության քրեական հետաքննությունների բաժնի պետը դարձել է զինված հարձակման զոհ։

Իրանական Nour News թերթը, որը կապված է երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հետ, կիրակի առավոտյան տեղեկացրել է, որ անհայտ անձինք գնդակոծել են Սարավանի ոստիկանության քրեական հետաքննությունների բաժնի պետ, մայոր Ալիռեզա Շահրակիի մեքենան։

Հաշվետվության համաձայն՝ մայորը մահացել է, իսկ նրա կինը՝ ծանր վիրավորվել։

Ոստիկանությունը հայտարարել է, որ հարձակումն իրականացրած անձանց ինքնությունը պարզելու հարցն օրակարգում է, տեղեկացրել է Mehr-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս