
Ոստիկանները հայտնաբերել են կենդանու նկատմամբ առերևույթ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձին

Էդգար Ջանոյանը գրում է. «Ոստիկանները հայտնաբերել են կենդանու նկատմամբ առերևույթ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձին։
Ապրիլի 28-ին սոցիալական ցանցում տեղանյութ էր տարածվել, թե ինչպես մի երիտասարդ դաժան վերաբերմունք է ցուցաբերում շան նկատմամբ։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների միջոցառումներով պարզվել է տեսանյությում երևացող անձի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է, այս պահին գտնվում է ոստիկանության բաժնում։
Նշված հրապարակումներով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին»։