Բաժիններ՝

Սուդանում զինված հակամարտության պատճառով զոհվել է ավելի քան 400 խաղաղ բնակիչ

Սուդանում բանակի և արագ արձագանքման ուժերի (հատուկ ջոկատայինների) միջև զինված հակամարտության սկզբից ի վեր ավելի քան 400 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 2000-ը՝ վիրավորվել։ Նման տվյալներ է հայտնել Սուդանի բժիշկների արհմիությունը։

«Սուդանում հակամարտության սկզբից ի վեր զինված բախումների հետևանքով զոհվել է 411 խաղաղ բնակիչ, 2023 խաղաղ բնակիչ վիրավորվել է»,- ասվում է արհմիության հայտարարության մեջ, որը մեջբերում է Al Arabiya հեռուստաալիքը։

Արհմիությունից հայտնել են նաև, որ բախման գոտիներում տեղակայված 86 հիվանդանոցից 61-ը առհասարակ չեն աշխատում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս