Բաժիններ՝

Բայդենի հավանության վարկանիշը հասել է պաշտոնավարման ընթացքում ամենացածր մակարդակին. Gallup

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աշխատանքի հավանության վարկանիշը նվազել է մինչև 37%՝ ամենացածր ցուցանիշը նրա պաշտոնավորման ընթացքում։ Այս մասին են վկայում Gallup հետազոտական ծառայության հարցման արդյունքները։

Բայդենի հավանության վարկանիշը վերջին 19 ամսվա ընթացքում պահպանվել է 40%-ի վրա, բացառությամբ 2022 թվականի հուլիսի, երբ այն իջել էր մինչև 38%, նշում է Gallup-ը։

Հարցումը ցույց է տվել, որ դեմոկրատների 83%-ը և հանրապետականների 4%-ը հավանություն են տալիս, թե ինչպես է ԱՄՆ նախագահը կատարում իր աշխատանքը։

Բացի այդ, հարցման շրջանակում ամերիկացիներին խնդրել են գնահատել տնտեսության իրավիճակը։ Հարցվածների 16%-ն այն անվանել է գերազանց կամ լավ, 47%-ը՝ վատ։ Հարցվածների 19%-ը կարծում է, որ տնտեսությունում իրավիճակը բարելավվում է, 75%-ը հակառակ կարծիքին է։

Ապրիլի 25-ին Ջո Բայդենը հայտարարել է իր թեկնածությունը 2024 թվականի ընտրություններում առաջադրելու որոշման մասին։ Նա ընտրողներին խնդրել է իրեն ավելի շատ ժամանակ տալ սկսած գործն ավարտելու համար։ ԱՄՆ Սպիտակ տունը պնդում է, որ 80-ամյա Բայդենը արդյունքների է հասնում՝ չնայած տարիքի մասին պնդումներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս