Բաժիններ՝

Ռոնալդուի և Ռոդրիգեսի բաժանման մասին լուրերը հաստատվում են

Հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի և նրա սիրելիի՝ Ջորջինա Ռոդրիգեսի միջև վիճաբանության մասին լուրերը կարծես թե հաստատվում են։ Մասնավորապես, Ռոնալդուի անձնական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը, անանուն մնալու պայմանով, Mundo Deportivo-ին հայտնել է, որ զույգը վիճաբանել է մեկ ամիս առաջ Նյու Յորք կատարած ուղևորության ժամանակ։

«Ջորջինան ինքնաթիռ է բարձրացել Կրիշտիանուի վրա զայրացած և ոչ մեկին չի բարևել: Մինչդեռ Ռոնալդուն շատ կոռեկտ է եղել ողջ անձնակազմի հետ, բայց զույգը թռիչքի ողջ ընթացքում բառ չի փոխանակել»,– ըստ armeniasputnik.am-ի՝ պատմել է աղբյուրը:

Իր հերթին, լրագրող Ջովաննա Գոնսալեսը պորտուգալական Socialité հեռուստաշոուի եթերում նույնպես հաստատել է Ռոնալդուի և Ջորջինայի հարաբերություններում առկա խնդիրները՝ նշելով, որ զույգը բաժանման եզրին է։

Նրա խոսքով` բաժանման շատ պատճառներ կան, և ճգնաժամը հաղթահարելը չափազանց դժվար կլինի, քանի որ Ռոնալդուն և Ջորջինան սկսել են զայրացնել միմյանց։ Նրանք դժվարանում են ընդհանուր լեզու գտնել։

Գոնսալեսը պնդում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստին դուր չի գալիս, որ Ջորջինան ավելի ու ավելի շատ ժամանակ է անցկացնում Էր Ռիադում` ընտանիքից հեռու։

Ֆուտբոլիստին մոտ կանգնած մեկ այլ աղբյուր այլ մանրամասներով է հայտնել Ajansspor-ին։ Աղբյուրի փոխանցմամբ` Ռոնալդուն դժգոհ է, որ իր սիրելին անտեղի շատ փող է վատնում։

«Ջորջինան իր օրն անցկացնում է առևտրի կենտրոններում ու դրանով նյարդայնացնում է ֆուտբոլիստին: Ջորջինան ծախսում է, ծախսում ու ծախսում և ուրիշ ոչինչ չի անում», – հայտնել է աղբյուրը։

Հրապարակման նախօրեին Ajansspor-ը հայտնել էր մարզիկի և մոդելի հնարավոր բաժանման մասին։ Սակայն Ջորջինա Ռոդրիգեսը սոցիալական ցանցերում հերքել էր այս տեղեկությունը։

«Նախանձողները ասեկոսեներ են հորինում, բամբասողները դրանք տարածում են, իսկ հիմարները հավատում են»,- գրել էր Ջորջինան։
Ջորջինան և Ռոնալդուն սկսել են հանդիպել 2016 թվականին։ Զույգը հինգ երեխա է մեծացնում, որոնցից երկուսը ծնվել են համատեղ կյանքի ընթացքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս