Չարլզ III-ը հրաժարվել է «Հիթրոու» օդանավակայանի տերմինալն իր պատվին վերանվանելու առաջարկից. The Times
Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորը հրաժարվել է Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանի Տերմինալ 5-ն իր պատվին վերանվանելու առաջարկից: Այս մասին հաղորդում է բրիտանական The Times թերթը՝ վկայակոչելով կառավարության և Բուքինգհեմյան պալատի աղբյուրներին։
Պարբերականը նշում է, որ Չարլզ III-ը մերժել է առաջարկը՝ բնապահպանական նկատառումներից ելնելով: Մեկ այլ աղբյուր էլ հայտնել է, որ Չարլզ III-ի կողմից մերժման հնարավոր պատճառը թագավորի և օդանավակայանի միջև «սերտ կապերի բացակայությունն» է։
Ինչպես հաղորդում է հրատարակությունը, Բուքինգհեմյան պալատը «նախարարներին հորդորել է քաղաքավարի կերպով մերժել օդանավակայանի առաջարկը՝ անհարմարության զգացում չառաջացնելով»։
2014 թ.-ին Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանն իր Տերմինալ 2-ը վերանվանել է «Թագուհու տերմինալ»՝ ի պատիվ Եղիսաբեթ II-ի։
Չարլզ III-ը պարբերաբար հանդես է գալիս՝ ի պաշտպանություն կլիմայի: 2022 թ.-ին Գլազգոյում կայացած COP26 գագաթնաժողովում նա կոչ է արել հրաժարվել հանածո վառելիքից և անցնել վերականգնվող ռեսուրսների: Դրա հետ մեկտեղ, Չարլզ III-ին շատ են քննադատել մասնավոր ինքնաթիռների և ուղղաթիռների հաճախակի օգտագործման համար։